«ԱՄԱՓ» Մարդկային զարգացման ՀԿ-ն, որը գտնվում է ք. Երևան, Փ. Բուզանդ 101շ. 1-ին մուտք, բն.6 հասցեում, հայտարարում է բաց Հրավերով Գնումների:

Գնումների Հրավերով հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ՀՀ Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի միջնադարյան ամրոցի առաջին պարսպապատի մուտքի, նրա շրջակայքի և դեպի արևելք ընկած տարածքներում հնագիտական պեղման աշխատանքների կատարման պայմանագիր:

Սույն Գնումների Հրավերի և հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն թվականի մայիսի 26-ը, ժամը 11:00-ը:

Ընդ որում, փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար ԱՄԱՓ-ին պետք է ներկայացնել դիմում ԱՄԱՓ-ի գրասենյակ` հետևյալ էլոկտրոնային հասցեով` lilitte.amap@gmail.com, Հեռ.` +374 10 532455 գնումների հարցերով պատասխանատու` Լիլիթ Թորոսյանին:

ԱՄԱՓ-ը ապահովում է փաստաթղթերի էլեկտրոնային ձևերի տրամադրումն անվճար:

Հարգանքներով` “ԱՄԱՓ” Մարդկային Զարգացման ՀԿ