Մեր հիմնական նպատակներն են.

  • Ստեղծել և տեղադրել բազմալեզու տեղեկատվական վահանակներ, ուղեցույց նշաններ և ցուցանակներ Հայաստանի պատմական, մշակութային և բնական հուշարձանների համար:
  • Մշակել կայուն եկամուտ ապահովող Հայաստանի հուշարձանների վերաբերյալ բազմալեզու տպագիր նյութ, ներառյալ նյութերի պատրաստում ֆիզիկական հաշմանդամություն ունեցող այցելուների համար: Այս գործունեությունից ստացված եկամուտը կուղղվի հուշարձանների պահպանությանը և բարելավմանը:
  • Ստեղծել բազմալեզու վահանակներ և այլ ցուցանակներ Հայաստանի թանգարանների և հնագիտական պեղումների վայրերի համար:
  • Ստեղծել զբոսաշրջային երթուղիներ, որոնք կխմբավորեն հուշարձանները ըստ թեմաների: Զարգացնել տեղական հնարավորությունները` այս երթուղիներն ընտրած այցելուներին սպասարկելու համար:
  • Մշակել եկամուտ ապահովող հնարավորություններ հուշարձանների հարևանությամբ գտնվող տեղական համայնքների համար` այս կերպ բարձրացնելով նրանց` իրազեկվածությունը և համապաստախան հուշարձանները պահպանելու կարողությունը:
  • Տարածել տեղեկատվություն հայկական հուշարձանների վերաբերյալ տպագիր և այլ հնարավոր ձևաչափերով:
  • Մշակել բազմալեզու մուլտիմեդիոն նյութեր առանձին վայրերի համար, այդ թվում` աուդիոտուրեր, տեսանյութեր և ֆիլմեր, օնլայն և այլ մեդիա ձևաչափերով:
  • Ստեղծել Հայաստանի հուշարձանների` օնլայն տվյալների բազա և համատեղել Հայկական Ժառանգություն կայքի հետ:
  • Իրականացնել այլ գործողություններ` աջակցելու հայկական հուշարձանների մասին իրազեկության բարձրացմանը և դրանց պահպանությանը, ներառյալ գիտական հետազաոտություններ, մասնագիտական կապերի հաստատում, գիտաժողովներ և աշխատաժողովներ:
  • Համագործակցել այլ կազմակերպությունների հետ` իրագործելու համար ծրագրի նպատակները: