• Khor Virap Cover Image

2008 Ծրագիր` Խոր Վիրապ

Խոր Վիրապում ԱՄԱՓ-ը տեղադրել է 10 վահանակներ, 4 ուղեցույց-նշաններ, տրամադրել է 125 լամինացված թերթիկներ: Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկված է եղել Խոր Վիրապի փոսում, ուր նրան շրջապատում էին օձերն ու կարիճները։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո, նա Տրդատ 3-րդի հետ ձեռնամուխ է լինում թագավորությունում քրիստոնեության տարածմանը։

 

  • noravank cover image

2008 Ծրագիր` Նորավանք

Նորավանքում ԱՄԱՓ-ը տեղադրել է 10 բազմալեզու տեղեկատվական վահանակներ 5 լեզվով, 9 ճանապարհային ուղեցույց-նշաններ, 1 վահանակ` հուշարձանի աշխատանքային ժամերով և 125 լամինացված թերթիկներ 6 այլ լեզուներով: Նորավանքը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է, որն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով։ Վկայություններ կան, որ այստեղ սրբատեղի է եղել հնագույն ժամանակներից։ Վանքը հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների […]

  • zvartnots cover image

2008 Ծրագիր` Զվարթնոց

Զվարթնոցում 2008 թ. ԱՄԱՓ-ը տեղադրել է 10 բազմալեզու տեղեկատվական վահանակներ 5 լեզվով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1 ցուցանակ և 6 ճանապարհային ուղեցույց-նշաններ, 1 վահանակ` հուշարձանի աշխատանքային ժամերով և 125 լամինացված թերթիկներ 6 այլ լեզուներով: Տաճարը, որ միջնադարի պատմիչները Զվարթնոց կամ Սուրբ Գրիգոր անվամբ են հիշատակում, կառուցվել է այն վայրում` ուր պատմիչների հավաստմամբ, Գրիգոր Լուսավորիչը հանդիպել է Հայոց Տրդատ թագավորին։ Այս հանդիպման […]

  • Gyumri Cover Image copy

2008 Ծրագիր` Գյումրի

Գյումրիում 2008-2009 թթ. ԱՄԱՓ-ը տեղադրել է 24 բազմալեզու տեղեկատվական վահանակներ (5 լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն), 10 պատկերազարդ վահանակներ, 85 խեցե համարիչներ և 5 ճանապարհային ուղեցույց-նշաններ: Պատմական Գյումրին` հարուստ պատմական անցյալով և քաղաքային կյանքին բնորոշ ավանդույթներով քաղաք է։ Այն ընդգրկված է Համաշխարհային ժառանգության վտանգված հուշարձանների ցանկում և մեկն է աշխարհի 100 առավել վտանգված հուշարձաններից։

 

  • Garni Cover Image

2008 Ծրագիր` Գառնի

Գառնիում ԱՄԱՓ-ը տեղադրել է 10 բազմալեզու տեղեկատվական վահանակներ (5 լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն) և 5 ճանապարհային ուղեցույց-նշաններ, 1 վահանակ`հուշարձանի աշխատանքային ժամերով և 125 լամինացված թերթիկներ 6 այլ լեզուներով` իսպաներեն, գերմաներեն, եբրայերեն, ճապոներեն, արաբերեն և պարսկերեն: Գառնիի ամրոցը Հայաստանի վաղ շրջանի նշանավոր հուշարձաններից է՝ կառուցված Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում։ Ազատ գետի կիրճում եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա կառուցված համալիրը երկու […]