• tatev monastery cover copy

2009 Ծրագիր՝ Տաթև վանք

ԱՄԱՓ-ը Տաթևի վանքում տեղադրել է 8 վահանակներ, 5 ուղեցույց-նշաններ, տրամադրել է 150 լամինացված թերթիկներ: 1920-21 թթ. վանքում հանգրվանել է սպարապետ Գարեգին Նժդեհը` այստեղից ծրագրելով թուրքական և բոլշևիկյան զորքերից Սյունիքի պաշտպանության ռազմավարությունը։

 

March 24th, 2015|2009, Ֆոտոսրահ|
  • Aragats Flower Trail cover image

2009 Ծրագիր՝ Արագածի ծաղիկների արահետ

Արագածի ծաղիկների արահետում ԱՄԱՓ-ը տեղադրել է 5 լեզվով վահանակներ (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն), իսկ ծաղկատեսակների անվանումները` լատիներեն: ԱՄԱՓ-ը տեղադրել է 6 պատկերազարդ վահանակ և 10 ճանապարհային ուղեցույց-նշաններ: Պահպանել “Կանաչ հուշարձանները” և զարգացնել էկոտուրիզմը Հայաստանում ԱՄԱՓ-ի պարտականությունների մի մասն է, և այդ իսկ պատճառով կազմակերպությունը պատրաստեց երթուղիներ, ինչպես նաև վահանակներ որոշ վայրերի համար, որոնց վրա մանրամասն նկարագրված է […]

March 19th, 2015|2009, Ֆոտոսրահ|
  • Noravank Bird Cave cover image

2009 Ծրագիր՝ Նորավանք թռչունների քարայր

Նորավանքի թռչունների քարայրում ԱՄԱՓ-ը տեղադրել է 1 տեղեկատվական վահանակ, 1 ճանապարհային ուղեցույց-նշան:

Նորավանքի թռչունների քարայրը, շնորհիվ իր ներսում առկա ինքնատիպ ու կայուն միկրոկլիմայի, իդեալական է եղել սննդամթերքի արտադրության և պահեստավորման համար, ինչով էլ կարելի է բացատրել հուշարձանից հայտնաբերված օրգանական ծագում ունեցող մնացորդների պահպանվածության բարձր աստիճանը։

March 18th, 2015|2009, Ֆոտոսրահ|
  • Areni cover image copy

2009 Ծրագիր՝ Արենի

Արենիում ԱՄԱՓ-ը տեղադրել է 3 բազմալեզու վահանակներ, 4 ճանապարհային ուղեցույց-նշաններ:

Արենին գյուղ է Արփա գետի ափին, որտեղից գետն իջնում է դեպի Նախիջևանի հարթավայրային շրջան։ Եթե հավատանք բանավոր ավանդապատումին, ապա Արենին հիմնադրել են Նոյն ու նրա որդիները, ովքեր և այստեղ խաղողի 1-ին վազերն են տնկել։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել են մի շարք բրոնզի և երկաթի դարերի ու հելլենիստական ժամանակաշրջանի գտածոներ, այդ […]

March 18th, 2015|2009, Ֆոտոսրահ|
  • Smbataberd Cover Image copy

2009 Ծրագիր՝ Սմբատաբերդ

Սմբատաբերդում ԱՄԱՓ-ը տեղադրել է 3 բազմալեզու վահանակներ, 4 ճանապարհային ուղեցույց-նշաններ: Սմբատաբերդը Վայոց ձորի և ընդհանրապես Սյունիքի հին և խոշոր ամրոցներից է. հավանական է, որ այն գոյություն է ունեցել անգամ 5-րդ դարից էլ շուտ։ Սյունյաց գահերեց իշխանների շառավիղներից Վասակյանները Եղեգիսը դարձնելով իրենց վարչաքաղաքական կենտրոնը` հավանաբար Սմբատաբերդը դարձրել են իրենց ռազմական հենակետը։

 

March 18th, 2015|2009, Ֆոտոսրահ|
  • Tsaghats Kar Cover Image copy

2009 Ծրագիր՝ Ցաղաց քարի վանք

Ցաղաց քարի վանքում ԱՄԱՓ-ը տեղադրել է 3 բազմալեզու վահանակներ, 4 ճանապարհային ուղեցույց-նշաններ: Ըստ մատենագիր Ստեփանոս Տարոնեցու` վանքը հիմնադրվել է հայոց Աբաս Բագրատունի թագավորի օրոք (929-953 թթ.)` Ստեփանոս անունով վանահոր կողմից:

March 18th, 2015|2009, Ֆոտոսրահ|
  • Aghavnavank adjusted

2009 Ծրագիր՝ Աղավնավանք

Աղավնավանքում ԱՄԱՓ-ը տեղադրել է 7 բազմալեզու տեղեկատվական վահանակներ 5 լեզվով, 4 ճանապարհային ուղեցույց-նշաններ:

Անապատ Սբ Աստվածածինը (12-13 դդ.), հայտնի նաև Աղնաբաթի վանք անունով, գտնվում է Աղնաբաթ անտառամասում, որն առանձնանում է այստեղ աճող և բարձր գնահատվող կարմրածառ ծառատեսակով։

March 18th, 2015|2009, Ֆոտոսրահ|
  • Goshavank Cover Image adjusted

2009 Ծրագիր՝ Գոշավանք

Գոշավանքում ԱՄԱՓ-ը տեղադրել է 7 բազմալեզու տեղեկատվական վահանակներ 5 լեզվով, 4 ճանապարհային ուղեցույց-նշաններ:

Վանական համալիրը հայ ճարտարապետական մտքի և շինարվեստի նշանավոր օրինակներից է։ Մեզ են հասել շինարար վարպետներից երեքի անունները` ճարտարապետ Մխիթարի (Մխիթար Հյուսնի), նրա աշակերտ Հովհաննեսի և անզուգական քարագործ վարպետ Պողոսի, որի ձեռագործ աշխատանքներից է Գոշավանքի նշանավոր խաչքարը։

March 18th, 2015|2009, Ֆոտոսրահ|
  • Geghard Cover Image adjusted

2009 Ծրագիր՝ Գեղարդ

Գեղարդում ԱՄԱՓ-ը տեղադրել է 7 բազմալեզու տեղեկատվական վահանակներ (5 լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն) և 5 ճանապարհային ուղեցույց-նշաններ, 150 լամինացված թերթիկներ 6 այլ լեզուներով` իսպաներեն, գերմաներեն, եբրայերեն, ճապոներեն, արաբերեն և պարսկերեն:
Գեղարդի վանքի կառուցման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Հայտնի է սակայն, որ համալիրը կառուցվել է մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում պաշտվել է որպես սրբատեղի` սրբացված աղբյուրների պատճառով։ Այդ աղբյուրներից մեկն այսօր […]

March 17th, 2015|2009, Ֆոտոսրահ|
  • Sevanavank Cover Image Adjusted

2009 Ծրագիր՝ Սևանավանք

Սևանավանքում ԱՄԱՓ-ը տեղադրել է 4 բազմալեզու տեղեկատվական վահանակներ (5 լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն), 2 ճանապարհային ուղեցույց-նշաններ, 150 լամինացված թերթիկներ 6 այլ լեզուներով` իսպաներեն, գերմաներեն, եբրայերեն, ճապոներեն, արաբերեն և պարսկերեն:

Սևանավանքը (նաև հայտնի է «Մարիամաշեն» անունով) հիմնադրվել է Սևանա լճի կղզում (այժմ` թերակղզի), Սևան քաղաքից դեպի արևելք։ Պեղումների արդյունքում պարզվել է, որ այս վայրը բնակեցված է եղել նոր քարի և բրոնզի դարերում։

March 17th, 2015|2009, Ֆոտոսրահ|